National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.11.2020
Քննարկվել են ՀՀ 2021թ. պետական բյուջեով նախատեսված ԵԱՏՄ եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերին առնչվող հարցեր
1 / 9

ՀՀ Աժ ֆինանսավարկային եւ բյուջետային ու ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արկադի Խաչատրյանի եւ Միքայել Մելքումյանի նախագահությամբ նոյեմբերի 5-ին քննարկվել են «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ԵԱՏՄ եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերին առնչվող հարցեր:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձ է կատարել Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիային եւ շեշտադրել, որ հիմնական խնդրի լուծումը ռազմադաշտում է, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր մնայուն արժեքներն ու դրանք վերաբերում են բոլորին: «Հույսը դնել, թե որեւէ երկիր կարող է կռվել քեզ համար՝ դա կործանարար է: Մենք պետք է լուծենք մեր հարցերը»,-ասել է փոխնախարարը:

Նրա հավաստմամբ՝ 2020թվականին շարունակվել եւ 2021-ին շարունակվելու են ԵԱՏՄ երկրների, ինչպես նաեւ Վրաստանի եւ Իրանի հետ աշխատանքները: Փոխնախարարն ընդգծել է, որ վերջին երկու պետությունների հետ մեր երկրի հարաբերությունները նահանջ չեն ապրել:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շեշտադրել է, որ ԵԱՏՄ շրջանակներում իրականացվում են մասնագիտական աշխատանքներ: 2021թվականին կյանքի կկոչվի Սերբիայի հետ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիրը, ինչն հայկական կողմի համար բարենպաստ պայմաններ կստեղծի այս երկրի տարածքում ապրանքների իրացման համար, որոնք մրցունակ են միջազգային շուկայում: 2021թվականին կշարունակվեն Սինգապուրի, ԻԻՀ-ի եւ Եգիպտոսի հետ ազատ առեւտրի պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները:

Բանախոսները նաեւ պատասխանել են պատգամավորների հարցերին: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am